51580 դիտում
09:26 30-11-2023
Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Omega-ն ու 07-ը. վերջինը հայտնվել է բնակչի հողամասում. կան վիրավորներ. գյուղացիներն էլ ասում են՝ «վթարի հիմնական պատճառներից մեկը պատկան մարմինների անփութությունն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Նորաշեն գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 26-ամյա Հրաչիկ Վարդանյանի վարած Ваз 2107 մակնիշի և 50-ամյա Սարգիս Ավագյանի վարած Opel Omega մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Հ. Վարդանյանի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Սպարտակ Հապետյանն ու 38-ամյա Կարինե Մկրտչյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և դասակի հրամանատար Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արսեն Մկրտչյանը, պարեկներ Արթուր Նարինյանն ու Վիրաբ Մկրտչյանը:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Թադևոսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան, իսկ բախման հետևանքով էլ 07-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան ցանկապատին և հայտնվել հողամասում:
Դեպքի վայրում հավաքված գյուղացիներն էլ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ նշված հատվածը, որն ավելի շատ հայտնի է՝ Նորաշեն և Դվին գյուղերի խաչմերուկ, երթևեկությունը գտնվոմ է բարձիթողի վիճակում ու պատճառը ոչ թե պարեկների սխալ աշխատանքն է այլ ճանապարհային նշանների՝ ժողովրդի լեզվով ասած՝ «անբախ-զամբախ» հատվածներում տեղադրելը, իսկ նշված խաչմերուկում դպրոց ու մանկապարտեզ են գնում երեխաները ու բազմիցս դիմել են, որպեսզի արհեստական անհարթություններ տեղադրեն, ինչը որոշ «վայ վարորդների» համար կդառնա զսպաշապիկ, սակայն ամեն անգամ նշված վայրում երբ վթարներ են տեղի ունենում, այդ թվում՝ ողբերգական, Արարատի մարզպետարանից ժամանում են, խոստանում են, որ հարցը կլուծեն, բայց ինչպես միշտ հայտնվում են՝ «էշ մի սատկի, գարուն կգա, յոնջեն կբուսնի» իրավիճակում: Գոնե այս վթարից հետո պատասխանատուները հետևություներ անեն, վտանգավոր այս խաչմերուկում արհեստական անհարթություններ տեղադրեն ու ճանապարհային եթևեկության նշանները ճիշտ տեղերում ավելացնեն:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+