211652_close_icon
views-count1612 դիտում article-date 23:59 01-12-2023

Հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայում ավելի քան 100 մարդ է զոհվել

Իսրայելի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման միջև հրադադարի ժամկետի ավարտից հետո Գազայի հատվածում ավելի քան 100 մարդ է զոհվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Պաղեստինի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աշրաֆ ալ Կուդրան:

«Այսօր առավոտյան հրադադարի ավարտից ի վեր իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 109-ի, կան հարյուրավոր վիրավորներ», - ասել է նա:

Նմանատիպ նյութեր