24242 դիտում
21:16 02-12-2023
Խոշոր հրդեհ՝ Երևանում. «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային շենքի պահեստային հատվածում հրշեջները, վտանգելով իրենց կյանքը, պայքարեցին կրակի դեմ. տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «2-րդ կանչ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մանանդյան 41/1 հասցեում գտնվող՝ «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբն ու Երևանի փրկարարական վարչության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի և ԴԱՎ օպերատիվ խմբերը։
Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է Երևանի փրկարարական վարչության պետը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում, որպեսզի ճանապարհին հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում չառաջացնեն հրշեջների տեխնիկայի տեղաշարժի համար, ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Նորիկ Դավթյանն ու կրտսեր պարեկ Դավիթ Աթոյանը։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության թիվ «2-րդ կանչ»։
Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով այրվել է «Ապագա տուն» ՍՊԸ-ին պատկանող վթարային պահեստների տարածքում (800քմ)։ 300քմ տարածքում այրվել են կուտակված տեխնիկական դետալներ։
Հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հրշեջները վտանգում էին իրենց կյանքը՝ կրակի ճիրանների դեմ պայքարելիս, քանի որ կրակը բռնկվել էր երկհարկանի շենքը 2-րդ հարկում և այն համարվում էր վթարային շենք ու ամեն պահի կար վտանգ, որ հնարավոր է փլուզում տեղի ունենա։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 271+
271+