176038 դիտում
09:10 03-12-2023
Հանկարծամահ է եղել իրավապահ համակարագի ամենապրոֆեսիոնալ ու մարդկային հատկանիշներով օժտված գնդապետ, փաստաբանների պալատի փաստաբան Արթուր Սեփոյանը
Երեկ՝ դեկտեմբեր 2-ին, 53 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, կոչումով գնդապետ Արթուր Սեփոյանը: Վերջինս հայտնի էր իր մարդկային ու բարոյական բարձր հատկանիշներով, ոչ միայն ճանաչված էր Հայաստանում ու Արցախում, այլև արտերկրում` որպես իսկական հայ, Մարդ` մեծատառով, հմուտ ու պրոֆեսիոնալ իրավաբան, ով երկար տարիներ աշխատել է իրավապահ համակարգում, այդ թվում` ՀՀ Գլխավոր դատախազության, Հայաստանի Քննչական կոմիտեում և միշտ դրական է բնութագրվել ոչ միայն իր գործընկերների, այլ նաև փաստաբանների, անգամ մեղադրյալների կողմից:
Ա. Սեփոյանի հոգեհանգիստը տեղի է ունենելու դեկտեմբերի 4-ին` Աբովյան քաղաքում, ժամը 18-00-ից, ժողովրդին հայտնի Չերեմուշկա թաղամասում գործող սգո սրահում:
Թաղման արարողությունը հաջորդ օրը դեկտեմբերի 5-ին` նույն սգո սրահից։
SHAMSHYAN.com-ը ցավակցում է Ա. Սեփոյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին և կիսում կորստյան մեծ ցավը:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+