211652_close_icon
views-count41022 դիտում article-date 13:51 05-12-2023

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. 27-ամյա վարորդը Mercedes-ով «Օրսետտո» հյուրանոցային համալիրի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 3-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Գուրգեն Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում՝ «Օրսետտո» հյուրանոցային համալիրի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 48-ամյա Արմեն Մ.-ին և 42-ամյա Վերգինե Ա.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի  դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին վիրավորներին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ի վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Սերգեյ Զաքարյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Դավթյանի գլխավորությամբ: 

Վրաերթի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է  քննչական խումբը՝ բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին. վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր