211652_close_icon
views-count42811 դիտում article-date 12:40 07-12-2023

Սյունիքի մարզի 22-ամյա բնակչուհին դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 62-ամյա տղամարդը սեքսուալ բնույթի գործողություն է կատարել իր նկատմամբ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 3-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն է դիմել Սյունիքի մարզի քաղաքներից մեկի 22-ամյա բնակիչ Մարթա Ա.-ն և հայտնել, որ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի բնակիչ 62-ամյա Լեռնիկ Ն.-ն, օգտվելով իր միայնակ լինելու հանգամանքից, իր տնակի հարևանությամբ գտնվող այգում, իր կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ: Նա հայտնել է նաև, որ դեկտեմբերի 3-ին էլ Լեռնիկ Ն.-ն ոչ սթափ վիճակում դարձյալ փորձել է իր կամքին հակառակ կրկին սեռական հարաբերություն ունենալ իր հետ, սակայն ինքը դիմադրել է և դիմել  փախուստի: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնած տարածքային ոստիկանության բաժնի ծառայողներին Մարթա Հ.-ն հայտնել է, որ նախկինում չի դիմել ոստիկանություն, քանի որ մտածել է, որ նման արարք էլ չի կրկնվի:

Դեպքի փաստով տարածքային ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ոստիկանները հայտնաբերել են նաև Լեռնիկ Ն.-ին, ում կազմված փաստաթղթերով ներկայացրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր