58313 դիտում
19:58 08-12-2023
Փարաքարում աղմկահարույց կրակոցներ արձակողը, զգալով, որ մարզի ոստիկանները դուրս են եկել իր հետքի վրա, ինքնակամ ներկայացավ Վաղարշապատի ոստիկանություն՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիք «Մակարով»-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզի ծառայողները՝ վարչության պետ Արթուր Բդոյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանի, և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ մի քանի օր շարունակ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, թե որտեղ է գտնվում նոյեմբերի 24-ին Արմավիրի մարզում կրակոցներ արձակած ենթադրյալ կասկածյալ 28-ամյա Դավիթ Թ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մի քանի խմբերով մեկնել են Դավիթ Թ․-ի ենթադրյալ գտնվելու վայրերը, ինչի մասին տեղեկացել է կասկածյալը, ապա ոստիկանները բանակցություններ են վարել նրա ազգականների հետ, ինչն էլ իր դրական արդյունքն է տվել։ Դավիթ Թ․-ն զգացել է, որ ուշ թե շուտ բռնվելու է ոստիկանների կողմից, քանի որ Հայաստանը լքելու հնարավորություն էլ չի ունեցել, ստիպված ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակը։
Նրա ներկայանալու փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք նրա հետ միասին ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունը ձեռնարկում է նաև անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործության մեջ մասնակցություն ունեցած ևս 2 քաղաքացու հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննության շահերից ելնելով նրանց տվյալները չենք հրապարակում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով պատճառը մի կաթիլ մեղրի պատմություն է եղել, երբ կրակոցներից օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի մոտ ավտոմեքենա վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթ Թ․-ի քրոջ և հրազենային վնասվածքներ ստացած Ա․ Կարապետյանի միջև, որի ժամանակ Դավիթ Թ․-ի քույրը նկարել է իր հետ վիճաբանողի ավտոմեքենան և այդ մասին հայտնել եղբորը։ Արդեն Դավիթ Թ․-ն իր երկու ընկերների հետ նոյեմբերի 24-ին դարանակալել ու երբ նկատել են, որ Ա․ Կարապետյանը նստում է Ford մակնիշի ավտոմեքենան, մոտեցել են ու Դավիթ Թ․-ն ատրճանակից կրակոցներ է արձակել նրա ոտքերին, ապա դիմել փախուստի։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր: Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը: Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի և դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ: Տեղում նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Մուրադյանն ու կրտսեր պարեկ Նարեկ Բաբայանը սահմանազատել էին Երևանյան և Ռոբերտ Գասպարյան փողոցների խաչմերուկում գտնվող դեպքի վայրը, և տեղում ծառայություն էին կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա: Պարեկների հետ նույն գործողություններն էին կատարում նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Սիմոն Ամիրյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել էին Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ վարորդի նստատեղի ոստքերի տակ, դռան վրա և դրսում՝ ասֆալտին, արնանման հետքերով:
«Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1 քաղաքացի: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել էին, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, ով այդ պահին գտնվում էր վիրահատարանում:
Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, և Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի գլխավորությամբ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 210+
210+