211652_close_icon
views-count36918 դիտում article-date 15:00 11-12-2023

Շղթայական ավտովթար՝ Երևանում. ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ բախվել են Mercedes-ը, Nissan Tida-ն, Opel Astra-ն, Volkswagen Passat-ն ու մեկ այլ խոտանված ավտոմեքենա. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ բախվել են 66-ամյա Գևորգ Մանուկյանի վարած Volkswagen Passat մակնիշի, 33-ամյա Անդրանիկ Հակոբյանի վարած Opel Astra մակնիշի, 25-ամյա Արմեն Պետրոսյանի վարած Mercedes C180 մակնիշի և 36-ամյա Վարդան Մալաքյանի վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով կայանված Opel-ը առաջ է ընթացել ու բախվել մեկ այլ խոտանված ավտոմեքենայի:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամո Մարգարյանն ու Ալեքսան Գասպարյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, բոլորը եղել են սթափ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր