1540 դիտում
13:16 13-12-2023
Այսօր հայ-ադրբեջանական սահմանին տեղի կունենա զինծառայողների փոխանակումը. Turan
Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին՝ Իջևանի և Ղազախի շրջանում, տեղի կունենա հինգ օր առաջ հայտարարված ռազմագերիների փոխանակումը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ադրբեջանական Turan գործակալությունը տեղեկացել է իրազեկ աղբյուրներից։
Սպասվում է, որ Ադրբեջանը ազատ կարձակի 32 հայ զինվորի, իսկ Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինվորի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստան տեղափոխվելիք 32 անձանցից 26-ը ձերբակալվել են 2020 թվականի դեկտեմբերին օկուպացված Հադրութի շրջանում, իսկ մնացած 6-ը տարբեր ժամանակներում բերման են ենթարկվել սահմանին։
Ինչ վերաբերում է ազատ արձակվելիք երկու ադրբեջանցուն, ապա նրանք ձերբակալվել էին Սյունիքում: Նրանք Հայաստանի պետական սահմանը հատած զինծառայողներ Ագշին Գաբիլի Բաբիրովն ու Հուսեյն Ահլիմանի Ախունդովն են։ Վերջինը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակցին էր սպանել և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Նմանատիպ նյութեր
6777 դիտում
11:54 27-08-2017
Պետքարտուղարությունը կոչ է արել ազատ արձակել ադրբեջանական Turan գործակալության տնօրենին
3880 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21025 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու