211652_close_icon
views-count1273 դիտում article-date 14:55 14-12-2023

Բաբկեն Արարքցյանը պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ մտավ համազգային շարժման մեջ. Վազգեն Մանուկյան

ՀՀ առաջին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազեն Մանուկյանը  ցավակցություն է հայտնում Բաբկեն Արարքցյանի ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին:

«Ցավով տեղեկացա  Բաբկեն Արարքցյանի մահվան մասին:

Նա պատկանում էր մեր սերնդի այն հատվածին, որը ոգևորությամբ  մտավ համազգային շարժման մեջ՝ կրելով մեր ժողովրդին միավորող երազանքը՝ ունենալ անկախ, ինքնիշխան, հզոր պետություն, վերամիավորել Արցախը Հայաստանին, ապահովել արդար, բարեկեցիկ, հպարտ և անվտանգ կյանք մեր ժողովրդի համար, հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրագործումը՝ որպես բարոյական պարտք նախորդ սերնդի անմեղ կորուստների հանդեպ»,- նշել է նա ցավակցականում։

Նմանատիպ նյութեր