895 դիտում
12:38 15-12-2023
Արարատ Միրզոյանն ու ՄԱԿ-ի բարձր հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին
Դեկտեմբերի 14-ին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Երկուստեք անդրադարձ է կատարվել դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար առկա մարտահրավերներին, այդ թվում՝ լոգիստիկ և կլիմայական փոփոխությունների համատեքստում: Ընդգծվել է, որ Երևանում նախարարական հանդիպման անցկացումը վկայում է այդ մարտահրավերներին արդյունավետ արձագանքի և լուծումների հասնելու ՀՀ պատրաստակամության և ջանքերի մասին:
ՀՀ ԱԳ նախարարը և ՄԱԿ բարձր հանձնակատարը հույս են հայտնել, որ նախարարական հանդիպումն իր ներդրումը կունենա նաև 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների երրորդ համաժողովի ռազմավարական ուղղությունների նախանշման հարցում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին՝ ընդգծելով կապուղիների զարգացման, համապատասխան ներդրումների ապահովման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավածության կարևորությունը:

Նմանատիպ նյութեր
757 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
733 դիտում
17:25 27-03-2024
Միրզոյանը Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհրդում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին
1540 դիտում
22:11 29-10-2022
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը
Այս բաժնից
1045 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»
766 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2131 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան