211652_close_icon
views-count1138 դիտում article-date 14:25 15-12-2023

Ֆրանսիայում որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են «ավելի շատ հայ լինել, քան իրենք՝ հայերը». Ալիև

«Հակաահաբեկչական գործողությունից» (սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զանգվածային ռազմական ագրեսիան-Tert.am) հետո որոշ արևմտյան երկրներ «անհիմն» (չակերտները՝ Tert.am) մեղադրանքներ են հնչեցրել Ադրբեջանի հասցեին։ Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մեզ առաջադրված այս մեղադրանքները «ոչ մի հիմք չունեն» (չակերտները՝ Tert.am), որովհետև Ադրբեջանը, իր «ինքնիշխան տարածքում հակաահաբեկչական գործողություն» (չակերտները՝ Tert.am) իրականացնելով «անջատողականների և օկուպանտների» (չակերտները՝ Tert.am) դեմ, ապահովեց «միջազգային իրավունքի գերակայությունը և միևնույն ժամանակ վերականգնեց իր ինքնիշխանությունը՝ պահպանելով մարդասիրական բոլոր նորմերը» (չակերտները՝ Tert.am)», - պնդել է Ալիևը։

Նշելով, որ որոշ արևմտյան երկրներ և ավանդաբար Ֆրանսիան չեն պատրաստվում համակերպվել դրա հետ, Ալիևն ասել է. «Չնայած միջազգային հանրությունն արդեն տեսնում է, որ նույնիսկ Հայաստանն է հաշտվել այս իրավիճակի հետ, և COP29 համաժողովի անցկացումը ևս մեկ անգամ ցույց է տալիս դա։ Այնուամենայնիվ, Ֆրանսիայի որոշ քաղաքական առաջնորդներ փորձում են «ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը» (չակերտները՝ Tert.am)։ Բայց նրանք էլ են ստիպված լինելու հաշտվել այս իրավիճակի հետ»։

Նմանատիպ նյութեր