211652_close_icon
views-count13650 դիտում article-date 11:13 16-12-2023

Խոշոր հրդեհ՝ Սյունիքի մարզում. անասնագոմի տանիքում առաջացած կրակի դեմ, որը տեսանելի էր մի քանի կիլոմետրից, պայքարել են հրշեջները, պարեկներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 16-իմ, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղատին գյուղում անասնագոմի տանիք է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ Սյունիքի մարզային փրկարական վարչության պետի և հրշեջ-փրկարարկան ջոկատի հերթափոխի պետ Անդրեասյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 66 տանը կից՝ Արտուշ Վահանյանին պատկանող անասնագոմի տարածքում, որից մոտ 50 քմ տարածքը օգտագործվում է որպես ավտոտնակ։

Մինչ հրշեջների և պարեկների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները, ապա պարեկների մի մասը սահմանազատել են տարածքը, մի մասն էլ հրշեջների և գյուղացիների հետ պայքարել են նախ կրակի տարածման դեմ, ապա՝ մարելու։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Լրացուցիչ դեպքի վայր է ժամանել թիվ 57 ՀՓՋ-ի ջրատարը։

Հրդեհը մեկուսացվել է ժ.04:30-ին, մարվել՝ ժ.07:20-ին: Աբողջությամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը, տանիքում կուտակված մոտ 1200 հակ անասնակեր և անասնագոմում պահեստավորված ցորեն (մոտ 2 տ․), իսկ ավտոտնակում՝ ավտոպահեստամասեր և մեկ եռակցման սարք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր