43255 դիտում
09:16 18-12-2023
Ավտովթար՝ Երևանում․ Երևանյան լճի մոտ բախվել են Audi Q7-ն ու BMW-ն․ վիրավորին առաջինը օգնության է հասել Երևանի գնդի պարեկը, տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա սեփական ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են Audi Q7 և BMW մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու, ում առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի կրտսեր պարեկ Սամվել Պողոսյանըն ու Audi Q7-ի վարորդը։
Պարեկը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել ապա իր անձնական օգտագործման ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Audi Q7-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով չթույլատրված վայրից շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Audi Q7-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված BMW-ի վարորդի ինքնությունը։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+