211652_close_icon
views-count1636 դիտում article-date 23:13 20-12-2023

ԱԱԾ տնօրեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի, իսկ տնօրենի տեղակալ Սիմոնյանին`գեներալ-մայորի կոչում

Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա դեկտեմբերի 20-ին այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Նմանատիպ նյութեր