211652_close_icon
views-count1282 դիտում article-date 23:00 23-12-2023

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը տոներին ընդառաջ նվերներ է փոխանցել Սյունիքի մարզի Ագարակի երեխաներին

Սյունիքի մարզի Ագարակ գյուղի երեխաները Ամանորի նվերներ են ստացել Հայաստանում ՌԴ դեսպանատան կողմից։

Նրանց թվում եղել են նաև Արցախից բռնահանված երեխաներ։

Նվերներ փոխանցել է Սյունիքում ՌԴ ծրագրերի համակարգող Լյուդմիլա Աղախանյանը և Սերգեյ Չաշիխինին։

Երեխաները բանաստեղծություններ են պատրաստել Ամանորի մասին: Ծնողները շնորհակալություն են հայտնել նվերների համար։

 

Նմանատիպ նյութեր