211652_close_icon
views-count24193 դիտում article-date 17:11 25-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Վայոց ձորում. Սյունիքի մարզի մերկասառույց ճանապարհների պատճառով Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է. 500-ից ավելի մեքենաներ մնացել են ճանապարհին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունքի մարզից դեպի Վայոց ձորի մարզ ճանապարհին:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ժամ է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի ՊԾ վաշտի պարեկները, ելնելով վարորդների ու քաղաքացիների անվտանգությունից, ժամանակավորապես դադարեցրել են ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկից դեպի Վայոց ձոր երթևեկությունը:

Տրասնպորտային միջոցների երկկողմանի շարժը դադարեցվել է, ու պատճառը ոչ թե Վայոց ձորի մարզի ճանապարհներն են, այլ Սյունիքի մարզից դեպի Վայոց ձոր մերկասառույց ճանապարհները դժվարանցնանելի են դարձրել երթևեկությունը, իսկ երբ տրանսպորտային միջոցները շարժվում էին, ստեղծվում էին արհեստական խցանումներ ու պարեկները, ապա նրանց միացած փրկարարներն ու ճանշինականները մեծ դժվարությամբ էին կարողանում ավտոմեքենաները դուրս բերել անվտանգ վայր: 

Խցանումն անցնում էր մոտ 5 կմ: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+

Նմանատիպ նյութեր