211652_close_icon
views-count43949 դիտում article-date 20:50 25-12-2023

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Սարալանջի շրջանցիկ ճանապարհին կից գտնվող մի քանի տներում առկա է ջրի առատ հոսք․ պատկան մարմինները մեկը մյուսի վրա են գցում խնդիրը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երևան քաղաքի Քրիստափորի փողոցի 146/2 հասցեի և նրան կից տան բնակիչները արդեն 7 տարի է պայքարում են, որպեսզի պատկան մարմինները վերջապես լուծում տան իրենց տան սենյակներ, նկուղային հարկեր լցվող ջրի առատ հոսքի դադարեցման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ջրի առատ հոսքը ներծծվում է պատերի մեջ և անարգել լցվում տան սենյակները, նկուղային հարկերը՝ այդպիսով քայքայելով թե՛ շինությունները, թե՛ այնտեղ ապրող մարդկանց առողջությունը։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին, որ ըստ իրենց ջուրը ներծծվում է Սարալանջի շրջանցիկ ճանապարհից, որտեղով անցնում են ջրի խողովակներ, անձրևատարներ, ինչի պատճառով էլ ճանապարհի ասֆալտե ծածկը նստում է, ճաքեր է առաջանում։ Ըստ նրանց, այլևս չեն հիշում, թե քանի անգամ են դիմել «Վեոլիա ջուր» ընկերություն, ովքեր լավագույն դեպքում արձագանքում են, որ Երևանի քաղաքապետարանի թույլտվություն է անհրաժեշտ, որպեսզի ասֆալտը քանդեն և ուսումնասիրեն, իսկ վատագույն դեպքում ասում են, որ ստորգետնյա ջրեր են և իրենց մեղավորությունը չկա։

Հուսահատ բնակիչները խնդրում և պահանջում են, որպեսզի վերջապես այս հարցին լուծում տրվի, քանի որ նման խոնավ պայմաններում, ջրերի մեջ, այլևս հնարավոր չէ ապրել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր