883 դիտում
18:30 27-12-2023
Գնել Սանոսյանն ու Տիգրան Խաչատրյանը հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Ճամբարակ համայնքում հանդիպում են ունեցել համայնքում բնակություն հաստատած ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանը, վարչական ղեկավարներ։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ողջունել է բռնի տեղահանվածներին, նրանց ցանկությունը՝ մնալ և ապրել Ճամբարակ համայնքում։ Փոխվարչապետը ներկայացրել է մինչ այս կառավարության կողմից մեկնարկած աջակցության ծրագրերը, հետաքրքրվել՝ դրանցից դուրս մնացողներ եղել են, թե ոչ, ապա խոսել է նաև առաջիկայում կառավարության երկարաժամկետ ծրագրերից՝ ընդգծելով, որ այդ ծրագրերում առաջնահերթը լինելու է բնակարանային ապահովման հարցը։
«Առաջիկայում բնակարանային ապահովության ծրագրի հարցերի մասին մեր վերջնական մոտեցումը կձևավորենք։ Կարծում եմ՝ մինչև փետրվար ամսվա ավարտը կտեղեկացնենք, թե դա ինչ եղանակով պետք է տեղի ունենա։ Շատ կարևոր է, որ ընտանիքների հիմնական մասն արդեն գտել են ժամանակավոր բնակվելու տեղ։ Հուսով ենք, որ այն պայմանները, որ առաջիկայում կառաջարկվեն կառավարության աջակցության ծրագրերում էապես ավելի մեծ հնարավորություններ կպարունակեն ձեզ համար՝ ինչպես բնակարանին կից վայրում փոքր գյուղատնտեսական գործունեություն ծավալելու, այնպես էլ այլ պայմանների առումներով։ Մի բան հստակ է՝ ամեն ընտանիք պետք է կարողանա իր տունն ունենալ Հայաստանում»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Հանդիպման երկրորդ հատվածում եղել է հարցուպատասխան, որի ժամանակ բռնի տեղահանվածները պաշտոնյաներին ուղղել են իրենց հուզող բոլոր հարցերը, որոնք հիմնականում վերաբերել են աջակցության ծրագրերից օգտվելու հետ կապված տեխնիկական խնդիրներին, փաստաթղթերի անճշտություններին, ինչպես նաև կենսաթոշակ և նպաստ ստանալուն։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդգծել է, որ հանդիպման նպատակն այն էր, որ հենց ներկաներից փորձեն ստանալ առաջարկներ կառավարության առաջիկա քայլերի հետ կապված։
«Մեկ բան հստակ է՝ մենք տրամադրված ենք ամեն ինչ անել, որ բավարար պայմաններ ստեղծենք, որ դուք մնաք ու ապրեք Հայաստանում։ Ուզում ենք մեր քննարկումների արդյունքում այնպիսի որոշում ունենալ, որն իսկապես իր արդյունքը կտա, և այս ծանր փորձություններից հետո դուրս կգաք ու ավելի հարմարավետ պայմաններով կկարողանաք շարունակել ձեր կյանքը, ապրելակերպը, կամ այն ուղղություններով աշխատանքը, որը դուք կնախընտրեք»,-եզրափակել է նախարար Սանոսյանը։

Նմանատիպ նյութեր
916 դիտում
10:29 27-02-2024
Գնել Սանոսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման որոշ հավանական տարբերակներ
949 դիտում
20:21 18-10-2023
Անահիտ Մանասյանն ու Դունյա Միյատովիչը շարունակում են հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հետ
Այս բաժնից
544 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
712 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը