211652_close_icon
views-count50546 դիտում article-date 12:32 28-12-2023

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. «Ադանա» ռեստորանի մոտ բախվել են Mazda 6-ն ու ՎԱԶ 21099-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել ՊԾ Արարատի գումարտակի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարտաի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22 կմ հատվածում «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Շիրակի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Մարտիրոսյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Կամո Մարտիրոսյանի վարած Mazda 6 մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ՎԱԶ 21099-ը գլխիվայր շրջվել է: 

Վթարի հետ վերջինի վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Արտաշատ բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատար տեղակալ Աբել Վարդանյանի, և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ: 

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը: 

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության արտակարգ բաժնի օպեր խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր