211652_close_icon
views-count1414 դիտում article-date 16:59 28-12-2023

Կարծում եմ Շահրամանյանը կգտնի լուծում, որը չի խայտառակի իրեն և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդը կարող է լուծարել Արցախի Հանրապետությունը․ Սերժ Սարգսյան (տեսանյութ). Tert.am

Tert.am-ի փոխանցմամբ՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ այս ընթացքում հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Անդրադառնալով Շահրամանյանի խորհրդականի՝ Արցախի լուծարման հրամանագիրը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությանը, Սերժ Սարգսյանը նշեց․

«Նա հղում է կատարել բոլորովին այլ փաստաթղթի, որ ստորագրվել է հոկտեմբերին, որը որևէ կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։

Ես կարծում եմ, որ բոլոր պարագաներում Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որը օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում  և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել այդ հանրապետությունը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր