211652_close_icon
views-count14238 դիտում article-date 11:38 31-12-2023

Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը․ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյան

2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները։

Տոների առթիվ ուղերձում գրել է ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը․

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ողջ անձնակազմին, մեր սիրելի վետերաններին, ծառայակիցների ընտանիքներին:

Շնորհավորում և զորակցությունս եմ հայտնում մեր զոհված զինակիցների հարազատներին:

2023 թվականը հեշտ տարի չէր, բայց մեր ծառայությունը պատվով կատարեց առաջադրված խնդիրները, լիարժեք իրականացրեց իր պարտականություններն ու լուրջ ներդրում ունեցավ համակարգի կայացման և բարեփոխումների իրականացման գործում:

Վստահ եմ, որ 2024 թվականին նույն պատասխանատվությամբ ու պրոֆեսիոնալիզմով շարունակելու ենք իրագործել մեր առաքելությունը՝ անզիջում պայքար մղելով հանցավորության դեմ, պահպանելով կայուն հասարակական կարգն ու պաշտպանելով մեր հայրենակիցների իրավունքները:

Այդ վստահությամբ կրկին շնորհավորում եմ տոների առթիվ՝ խաղաղություն ու շենություն մաղթելով մեր ժողովրդին, անամպ երկինք՝ մեր երկրին, նոր ծրագրերի իրականացում բոլորիս:

Երջանիկ եղեք»,-գրել է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր