211652_close_icon
views-count78477 դիտում article-date 16:01 31-12-2023

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն տեղափոխված դատապարտյալը վերակենդանացման բաժանմունքում մահացել է․ նա դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Երևանի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահացել է ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Դատապարտյալների հիվանդանոց»-ից իրենց մոտ տեղափոխված դատապարտյալը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ։

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված կենտրոն է տեղափոխվել դեկտեմբերի 15-ին։ 

Դեպքի փաստով Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, մահացածը 62-ամյա Մելիք Մելիքյանն է, ով 2021 թվականի հոկտեմբերի 12-ին դատապարտվել է ՀՀ քր․ օր․-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1․1 կետով՝ 4 տարի ազատազրկման։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր