211652_close_icon
views-count1567 դիտում article-date 15:04 01-01-2024

Ֆրանսիայում Ամանորի գիշերն այրվել է 745 ավտոմեքենա

Նոր տարվա գիշերը Ֆրանսիայում անկարգությունների մասնակիցները այրել են 745 մեքենա, իսկ տարբեր միջադեպերի ժամանակ բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 380-ը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

«Այս տարի ընդհանուր առմամբ այրվել է 745 մեքենա»,-ասել է նա CNews հեռուստաալիքով հեռարձակված ասուլիսում։ Նախարարն ասաց, որ դա 10 տոկոսով պակաս է, քան մեկ տարի առաջ, թեև, ըստ ՆԳՆ 2023 թվականի հունվարի 1-ի հաշվետվության՝ այն ժամանակ Ամանորի գիշերն այրվել է ընդամենը 690 ավտոմեքենա։

ՆԳՆ ղեկավարը նշել է, որ այս գիշեր ընդհանուր առմամբ ավելի հանգիստ է եղել, քան 2022թ.։ Անկարգությունները ճնշելու ընթացքում տուժել է մոտ 40 իրավապահ, ինչը 40%-ով պակաս է, քան մեկ տարի առաջ։ 

 Նա ընդգծել է, որ վնասվածքների և անկարգությունների մասշտաբների կրճատումը, ի թիվս այլ բաների, ձեռք է բերվել սահմաններին ուժեղացված վերահսկողության և ապօրինի զինամթերքի առգրավման միջոցով։

«Հանրապետությունում բերման ենթարկվածների թիվը կազմել է 381, ինչը 10%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, այսինքն՝ այս գիշերը կարելի է համեմատաբար հանգիստ որակել»,- ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր