211652_close_icon
views-count1567 դիտում article-date 19:10 04-01-2024

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:

 Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին: Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարելի է դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելելով քաղաք Երևան Պուշկին 56Ա։ Պաշտպանին կարելի է դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝ [email protected]։

Նմանատիպ նյութեր