1429 դիտում
13:54 05-01-2024
Ադրբեջանի վերջին ագրեսիայի ժամանակ ՊԲ-ն 223 զոհ է տվել, վիրավորվել է 244, անհետ կորել՝ 20, գերեվարվել՝ 23 անձ․ Քյարամյան
2023թ․ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական ագրեսիայի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը տվել է 223 զոհ, որոնցից 25-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 5 անչափահաս, վիրավորվել է 244 մարդ, նրանցից մոտ 80-ը՝ քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 10 անչափահաս։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
Ըստ նրա՝ 20 անձ անհետ կորած է այս պահին համարվում, որոնցից 5-ը՝ քաղաքացիական անձինք։
Քյարամյանի փոխանցմամբ՝ դիակի խոշտանգման մոտ 20 դեպք է արձանագրվել։
Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանման ճանապարհին և արդեն հենց Հայաստանում մահվան մոտ 70 դեպք է գրանցվել, ըստ ՔԿ նախագահի՝ գլխավոր պատճառն Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց մոտ ձևավորված հոգեբանական վիճակն է եղել։

Նմանատիպ նյութեր
934 դիտում
13:38 31-10-2023
Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով Արցախում զոհվել է ավելի քան 200, անհետ կորել՝ 42 անձ. ՔԿ
2136 դիտում
15:15 06-02-2021
Բորդոյում պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք, անհետ կորել` երկու անձ
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված