1048 դիտում
14:51 05-01-2024
Հայկական Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց նախաձեռնությամբ այցելել են Կապան՝ Իրանի հյուպատոսություն. Meganews.am
Օրերս Իրանի կենտրոնական Քերման քաղաքի գերեզմանոցում պայթյուններ էին արձակվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ:
Meganews.am-ի փոխանցմամբ՝ այս առիթով Հայկական Սփյուռքի ներկայացուցիչներն իրենց նախաձեռնությամբ այցելել են Կապան՝ Իրանի հյուպատոսություն իրենց խորին ցավակցությունը հայտնելու Իրանում տեղի ունեցած ահաբեկչության ողբերգական հետեւանքների կապակցությամբ։
Վերջիններիս գլխավորությամբ՝ ի նշան ցավակցության և հարգանքի ծաղկեպսակներ խոնհարվեցին: Իրանի դեսպանատան աշխատակիցներն էլ իրենց հերթին պատասխան շնորհակալությունն են հայտնել նման ուշադրության և վերաբերմունքի համար:
Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցը։ Ընդգծենք, որ Իրանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են` որպես ահաբեկչություն։
ՀՀ ԱԳՆ-ն այս առիթով ցավակցական ուղերձ է հղել՝ ասելով. «Ցնցված ենք Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած պայթյունների լուրից, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 100 անմեղ խաղաղ բնակիչ: Մեր մտքերն ու աղոթքները տուժածների և նրանց ընտանիքների հետ են»:
Հավելենք նաև, որ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը տարածել է հայտարարություն, որով անընդունելի է համարել Մերձավոր Արևելքում՝ տարածաշրջանի ցանկացած երկրում տեղի ունեցող նման ահաբեկչությունը: Ընդգծել են՝ ահաբեկչությունը, ինչպես պատերազմը, չի կարող արդյունավետ գործիք լինել քաղաքական և տնտեսական հակասությունները լուծելու հարցում։ Հենց նման մեթոդներն են խանգարում ոչ միայն պետությունների, այլ նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանի զարգացմանը։ Պետք է ամեն ջանք գործադրել՝ վերացնելու ահաբեկչական խմբավորումներն ու իրավիճակը ապակայունացնող խմբերը։ Ժամանակակից դիվանագիտության զարգացման հիմնադրամի նախագահ Ամրամ Պետրոսյանը շեշտել է նաև սույն իրողությունը. «Քաղաքական ահաբեկչությունը միջազգային ժամանակակից քաղաքական և տնտեսական գործընթացներում ծայրահեղական և մաքսիմալ ապակառուցողական մոտեցման հետևանք է։ Նրանք, ովքեր կանգնած են այս իրադարձությունների հետևում, հետապնդում են ամբողջ Մերձավոր Արևելքի ապակայունացման նպատակները:
Ահաբեկչությունը, ինչպես և ֆաշիզմը, որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Սրանք 21-րդ դարի մարդկության դեմ հանցագործություններ են»: Պետրոսյանն իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշում է այն մասդին, որ այս իրադարձությունների հետևում իսկապես վտանգավոր և կործանարար ուժեր են կանգնած։ Քաղաքական ահաբեկչության մոտեցումների կողմնակիցները դատապարտված են ոչ միայն ավանդական արժեքների, մշակույթի և համայնքների ոչնչացման, այլև նրանք ժխտում են ցանկացած արժեք և բարոյական ուղեցույց: Փաստորեն, այս ուժերը գաղափարապես ներկայացնում են բացարձակ քաղաքական վակում։ Արդյունքում ֆաշիզմի այս ձևի շարժիչ ուժը ատելությունն է որոշակի սոցիալական խմբերի՝ բնակչության աշխարհիկ կամ կրոնական խմբերի, տարբեր ազգությունների մարդկանց, ինչպես նաև այլ սոցիալական խմբերի և շերտերի նկատմամբ։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3204 դիտում
20:44 28-06-2017
Լոս Անջելեսի իրաքահայերի միության ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
2992 դիտում
22:26 10-04-2018
Մեծ Բրիտանիայի հայ համայնքի ներկայացուցիչներն այցելել են Սփյուռքի նախարարություն
Այս բաժնից
1441 դիտում
23:07 19-11-2024
ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշարջանառության հերթական դեպքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
1291 դիտում
22:49 19-11-2024
Իշխանությունը նոր մահակ է ստեղծել հարկ վճարող հերոս քաղաքացու գլխին․ Անդրանիկ Հարությունով. armlur.am
1030 դիտում
22:42 19-11-2024
Բանկային քարտով և sms-ով վճարելու հնարավորություն չկա․ Telcell-ը խախտում է պայմանագրի կետերը