211652_close_icon
views-count1036 դիտում article-date 09:56 06-01-2024

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տիգրանաշենի ոլորանները և Վարդենյաց լեռնանցքը (մառախուղ է) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար (խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):

Ապարանի տարածաշրջանում, Մաստարա-Լանջիկ և Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Նմանատիպ նյութեր