160250 դիտում
16:00 09-01-2024
Առեղծվածային դեպք՝ Սյունիքի մարզում. մայրը 7 ամսական դստերը քնեցրել է օրորոցում. ժամեր անց հայրը նրան հայտնաբերել է մահացած
Հունվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Սյունիքի մարզի գյուղերից մեկը, որտեղ փորձել են բուժօգնություն ցուցաբերել երեխային, սակայն նա եղել է մահացած:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի հերթապահ խումբը՝ Անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Աղաջանյանի գլխավորությամբ:
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 7 ամսական Մարիամ Ս.-ն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի 29-ամյա մայրը ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ 1 օր առաջ՝ հունվարի 4-ին՝ 21:00-ի սահմաններում իր երեխային կերակրել է, ապա քնեցրել իրենց ննջասենյակում գտնվող օրորոցի մեջ, իսկ հունվարի 5-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում հայրը փորձել է արթնացնել երեխային, սակայն նրան հայտնաբերել է մահացած:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։