211652_close_icon
views-count1111 դիտում article-date 23:04 10-01-2024

Գազայում հայտարարել են, որ հակամարտության սրվելուց ի վեր 115 լրագրող է զոհվել

Գազայի հատվածում հակամարտության սրվելուց հետո իրենց մասնագիտական ​​պարտականությունները կատարելիս զոհված  լրագրողների թիվը հասել է 115-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Գազայի ԶԼՄ-ների հետ կապերի գրասենյակից։

Աղբյուրի տեղեկություններով՝ իսրայելական ուժերի կողմից Գազայի հատվածի ռմբակոծության և գնդակոծության հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է երեք լրագրող, որոնք եղել են պաղեստինյան տարբեր հրատարակությունների աշխատակիցներ, այդ թվում՝ մեկ կին, ում հետ միասին մահացել է նաև նրա դուստրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նմանատիպ նյութեր