43785 դիտում
13:57 13-01-2024
Ավտովթարից հրաշքով փրկված Opel-ի վարորդին օգնության հասան ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները․ վթարային իրավիճակ ստեղծած բեռնատարի վարորդն էլ ճողոպրել էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով էլ ավելի է ծանրաբեռնվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատանքները։ Պարեկներն ու փրկարարները 24 ժամ ռեժիմով ոչ միայ ծառայություն են կատարում, այլ նաև օգնության են հասնում թե՛ վարորդներին, թե՛ հետիոտներին։
Երեկ՝ հունվարի 12-ին, Կոտայքի մարզում ավտովթարից հրաշքով փրկված Opel-ի վարորդը, երբ բեռնատարը վթարային իրավիճակ էր ստեղծել ու դեպքի վայրից ճողոպրել էր, Opel-ի վարորդի՝ ճիշտ կողմնորոշվելու արդյունքում Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախում տեղի չունեցավ, իսկ ճանապարհը տեղի ճանշինի պատճառով դժվարանցանելի էր, քանի որ ճանապարհից չէր մաքրվել ձյունն ու այն աղ ու ավազով չէր մշակվել։
Opel-ի վարորդին տեղում օգնության հասան ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները, ովքեր նախ հոգեբանական օգնություն ցուցաբերեցին վարորդին, ապա օգնեցին ձնակույտի մեջ արգելափակված մեքենան դուրս բերել անվտանգ վայր։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 52+
52+