211652_close_icon
views-count1186 դիտում article-date 22:27 15-01-2024

Գերմանիայում ՀՀ դեսպանը մասնակցել է նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից հրավիրված ամանորյա ընդունելությանը

Պատիվ ունեցա մասնակցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի կողմից հրավիրված ամանորյա ընդունելությանը։ Այդ մասին գրում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը․

«Նախագահ Շտայնմայերին փոխանցեցի ՀՀ բարձրագույն ղեկավարության բարեմաղթանքները և շնորհակալություն հայտնեցի նախորդ տարվա ընթացքում մեր երկրների միջև գործընկերային հարաբերությունների համար։

Դաշնային նախագահի ելույթը, ինչպես միշտ, ոգեշնչող էր և ուղղված ապագային։

Ընդունելությունը լավ հնարավորություն էր նաև շփվելու ԳԴՀ կառավարության ներկայացուցիչների և իմ գործընկեր դեսպանների հետ»,- գրել է դեսպանը։ 

Նմանատիպ նյութեր