211652_close_icon
views-count13793 դիտում article-date 23:07 16-01-2024

Տաշիր քաղաքի զինկոմիսարիատից ևս մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը․ էլ ավելի հզոր ու անվտանգ հայրենիք ունենալու համար տղաները մեկնեցին իրենց սրբազան պարտքը տալու հայրենիքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 15-ին, Լոռու մարզի Տաշիր քաղաքի զինկոմիսարիատում մեկնարկեց ձմեռային առաջին զորակոչը։ Հայրենիքի սահմանները, իրենց տունն ու մայր հողը պաշտպանելու համար հայոց բանակ մեկնեցին թվով 27 նորակոչիկներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, զինվորներին բանակ ճանապարհելու միջոցառմանը ներկա էին Լոռու մարզի մարզպետի պարտականությունների ժամանակավոր կատարող Գ․ Ասրյանը, Տաշիր համայնքի վարչական ղեկավար Է․ Արշակյանը, զինկոմ Ա․ Կարապետյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի պետ Արամ Չթչյանը, հոգևոր հայրեր, հյուրեր, ծնողներ։

Ներկաները իրենց խոսքով քաջալերեցին տղաներին և ասացին, որ կարևոր է յուրաքանչյուրի վարժ ու գրագետ ծառայությունը՝ էլ ավելի հզոր և անվտանգ հայրենիք ունենալու համար։

Լուսանկարները՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+

Նմանատիպ նյութեր