211652_close_icon
views-count1033 դիտում article-date 19:23 17-01-2024

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանի վրա հարձակումը հարձակում չէր Իրաքի վրա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանի կողմից՝ Իրաքյան Քրդստանի տարածքին հարվածելն Իրաքի վրա հարձակում չէր, այն եղել է միայն Իսրայելի դիրքերի ուղղությամբ։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Իրանի Tasnim գործակալությունը, Իրանի արտաքին գործերի նախարարը այս մասին հայտարարել է՝  ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Իրանը ուժով կպատասխանի Իսրայելի ռեժիմի ցանկացած գործողության, մենք բալիստիկ հրթիռով հարձակվել ենք Քրդստանում գտնվող Մոսադի շտաբի վրա։ Սա չի նշանակում, որ Իրանը հարձակվել է Իրաքի վրա։ Իսրայելը մեր ընդհանուր թշնամին է»,- նշել է Աբդոլլահյանը։

Նմանատիպ նյութեր