40617 դիտում
20:43 17-01-2024
Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ մեծ թվով կամակոր վարորդներ չհայտնվեցին ձնակույտերում և ձյան ու սառույցի ճիրաններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի վաշտի պարեկները վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով շարունակել են ուժեղացված ծառայությունը Վայոց ձորի մարզում:
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ, առանց չափազանցության կարելի է պնդել, որ փրկվել են կյանքեր, քանի որ 2 օր է՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Ղազարյանի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Սիսիանի ու Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարները Ճանապարհային դեպարտամենտի, ինչպես նաև Գորիսի ու Սիսիանի ճանշինների հետ 24-ժամյա ռեժիմով աշխատանքներ են կատարել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի մի քանի կմ-անոց ճանապարհը ձյան մոտ 1 մետր բարձրությամբ շերտից մաքրելու ուղղությամբ:
Վայոց ձորի մարզի պարեկները՝ ժողովրդին հայտնի Ջերմուկի խաչմերուկում դադարեցրել են տրանսպորտային միջոցների շարժը, քանի որ որոշ «վայ-վարորդներ» պարեկներին խաբում էին, թե իրենք մեկնում են ոչ թե Գորիս, այլ Սիսիան, սակայն հետո գնում էին ու հայտնվում ձնակույտերի մեջ, ահազանգում էին փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ օգնություն խնդրելով փրկարարներից ու նրանց էին միանում նաև պարեկները, և հասնում էին այդ կամակոր վարորդներին օգնության, ինչի համար էլ պարեկները Վայոց ձորի տարածքում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցրել էին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ ճանապարհն արդեն բացվել էր, և երեկվանից դեպքի վայրում է եղել նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ով մինչև լուսաբաց մնացել է փրկարարների, պարեկների, ճանապարհային դեպարտամենտների և ճանշինների աշխատակիցների հետ, կարելի է ասել՝ նա նույնպես մասնակցել է ձնամաքրման աշխատանքներին:
Հիմա արդեն ճանապարհը բաց է, սակայն ամեն պահի հնարավոր է՝ եղանակը իր սև գործն անի, առաջանա բուք ու ճանապարհը հաշված րոպեների ընթացքում կփակվի:
Բավականին օպերատիվ են աշխատել ՊԾ Վայոց ձորի վաշտի պարեկները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+