30401 դիտում
18:41 20-01-2024
Ավտովթար-հրդեհի հետևանքով մոխրակույտի վերածված Mercedes-ը 20 օր է՝ փողոցում է. պատկան մարմինները արհամարհած ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ, այդ թվում՝ Կառավարության նիստերի ժամանակ, հանձնարարականներ է տվել, որպեսզի տեղական իշխանությունները պայքար տանեն նաև, որ ճանապարհին մետաղե ջարդոն դարձած ավտոմեքենաները հեռացնեն:
Ինչպես հայնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարծես՝ վարչապետի այս հանձարարականը որոշ պաշտոնյաների հասանելի չի եղել, հակառակ դեպքում Երևանում՝ Սիլիկյան թաղամասից դեպի 4-րդ գյուղ տանող հատվածում արդեն 20 օր մոխրակույտի ու մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան չէր մնա ճանապարհի երթևեկելի գոտում՝ վթարային իրավիճակ ստեղծելով վարորդների համար:
Արդյոք Երևանի քաղքապետ Տիգրան Ավինյանն ու տարածքի պատասխանատուն, քանի որ մի մասն ասում է, որ Մալաթիա-Սեբաստիայինն է, մի մասը՝ Աջափնյակինը, ապա այդ թաղապետերը տեղյա՞կ են, որ իրենց վարչական շրջանում նման բարձիթողի վիճակ է տիրում:
Հուսով ենք՝ խնդիրը արագ կկարգավորվի և տարածքից կհեռացվի մոխրացած ավտոմեքենան, ու կմաքրվի վթարից առաջացած ողջ աղբը, իսկ եթե ոչ, ապա վարչապետ Փաշինյանը ճիշտ կլինի, որպեսզի պատասխանատուներին անարգանքի սյունին գամի, որ գոնե իր խոսքը գետնով չտան:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 1-ին, խոշոր ավտովթար, հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։40-ի սահմաններում Mercedes GL մակնիշի ավտոմեքենան «Սիլիկյան» թաղամասից դեպի նոր կառուցվող ճանապարհով ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը և ճաղավանդակներին, կոտրել այն և մոտ 20 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել կամրջի տակով անցնող ճանապարհի մեջտեղում։
Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդին առաջինը օգնության է հասել Մասիս քաղաքի բնակիչ երիտասարդ մի տղա, ով, վտանգելով իր կյանքը, կրակի միջից կարողացել է դուրս բերել վարորդին, ում այնուհետև օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել և տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ և ջրատար։
Հրշեջները մեծ դժվարությամբ էին կարողացել մարել կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։
Վիրավորին հիվանդանոց էին ուղեկցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, նույն գնդի 2-րդ վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանն ու հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանը։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Արծրուն Ռտոյանն ու Արամ Ենոքյանը սահմանազատել էին տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի կատարեն իրենց աշխատանքը։
Հիվանդանոց տեղափոխվելիս վարորդը ասում էր, որ ավտոմեքենայում բացի իրենից ևս 3 հոգի են եղել։ Կրակը մարելուց հետո փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները դարձի բերեցին ավտոմեքենան․ բարեբախտաբար վարորդի հայտնած տեղեկությունը իրականությանը չէր համապատասխանում։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված էր Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արմեն Գրիգորյանի անվամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդին վառվող ավտոմեքենայից դուրս բերող երիտասարդը Մասիսի բնակիչ 26-ամյա Ալեքսանդր Այվազյանն էր, ով ավելի շատ հայտնի է Սաշ անունով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+