211652_close_icon
views-count1171 դիտում article-date 12:28 21-01-2024

Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի «մայրաքաղաք»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Բաքվի բարբարոսական վարչախումբը բռնազավթված հայկական Շուշին հռչակել է իսլամական աշխարհի 2024թ., իբր, «մայրաքաղաք»։

Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի բարբարոսական վարչախումբն իր բնույթով և էությամբ իսլամատյաց է։ Դրա վերջին ակնառու դրսևորումը շիայական հռչակավոր իմամ Հուսեյնի եղբայր և զինակից, շիաների կողմից սրբացված Աբուլֆազլ Աբբասի անվան՝ արհեստածին Ադրբեջանում կիրառության պետական արգելքն է, որն անհնարին եղել հաղթահարել նույնիսկ եվրոպական ատյանների միջոցով»։

Նմանատիպ նյութեր