211652_close_icon
views-count82463 դիտում article-date 22:22 22-01-2024

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Չարբախում բախվել են Toyota Prado-ն, Honda Fit-ը, Mitsubishi Montero-ն, Mercedes-ն ու Nissan Skyline-ը. փողոցը դարձել է դժվարանցանելի․օպերատիվ են գործել պարեկները, ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում Շարուրի փողոցում բախվել են 22-ամյա Մուշեղ Հովհաննիսյանի վարած Nissan Skyline մակնիշի, 24-ամյա Վահան Հակոբյանի վարած Mercedes մակնիշի, 45-ամյա Սամվել Ստամբոլցյանի վարած Mitsubishi մակնիշի, 27-ամյա Մինաս Հայրապետյանի վարած Honda Fit մակնիշի և 64-ամյա Արթուր Հովհաննիսյանի վարած Toyota Prado մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Սուրեն Հովակիմյանն ու Հրաչյա Սարդարյանը։

Վթարի հետևանքով նշված հատվածում երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, քանի որ ավտոմեքենաները հայտնվել էին տարբեր հատվածներում, իսկ մեքենաներից 3-ը եղել են կայանված։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 134+
134+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր