211652_close_icon
views-count1003 դիտում article-date 23:35 22-01-2024

Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարը կժամանի Հայաստան

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 22-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի հունվարի 28-31-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին ՉՈՒՆԳՈՆԳԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝  պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Նմանատիպ նյութեր