211652_close_icon
views-count33750 դիտում article-date 21:52 23-01-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքից 58 տոննա դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է․ ժամանել են հատուկ փրկարարներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի փողոցի թիվ 4/4 հասցեի հարևանությամբ ընթացքի մեջ գտնվող «Հարավկովկասյան երկաթուղու» բեռնատար գնացքի դիզվառելիքով բեռնված վագոններից մեկը կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Վարտումյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են պարեկները, որպեսզի փրկարարներն ու «Հարավկովկասյան երկաթուղու» անվտանգության աշխատակիցներն ու մասնագետները դարձի բերեն վագոնը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այն բարձված է եղել 58 տոննա դիզվառելիքով։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր