59232 դիտում
12:22 24-01-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. ձին և վիրավոր քուռակը անօգնական վիճակում հայտնվել են փողոցում. մի քանի ժամ է՝ ոչ մի պատկան կառույց չի բարեհաճում ժամանել ու օգնություն ցուցաբերել ձիուն ու քուռակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Մի քանի ժամից ավելի է՝ Իսակովի պողոտայում «Ոսկե համբույր» հանդիսությունների սրահի դիմաց ձին և քուռակը անօգնական վիճակում են հայտնվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քուռակի հետևի 2 ոտքերը կոտրված են, հավանաբար ավտոմեքենա է հարվածել ու հեռացել:
Ձիուն և քուռակին առաջինը օգնության են հասել դարբնոցի աշխատակիցները, ովքեր ձիուն ու քուռակին տեղափոխել են անվտանգ վայր, սակայն քուռակը գտնվում է շատ վատ վիճակում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ:
Այս պահին պարեկները փորձում են պարզել, թե որ կառույցին դիմեն, որպեսզի գան ու վիրավոր քուռակին և ձիուն տեղափոխեն, ինչպես նաև պարզեն տիրոջ ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
38283 դիտում
14:07 10-08-2018
Արտակարգ դեպք Լոռու մարզում. գողացել են 42–ամյա քաղաքացու ձին ու քուռակը. այն հայտնաբերվել է մորթված