211652_close_icon
views-count625 դիտում article-date 20:09 24-01-2024

ՄԻՊ-ը մարդու իրավունքների խնդիրների մասին ելույթ է ունեցել Բելգիայում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 
 
Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր: 
 
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը:

Նմանատիպ նյութեր