1915 դիտում
21:30 24-01-2024
Վանո Սիրադեղյանի գործի քննությունը վերսկսվել է՝ արդարացման ակնկալիքով․ դատարանը հետաձգեց նիստը․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, այսօր հետաձգեց Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված, այնուհետեւ վերսկսված քրեական գործի քննությունը։ Պատճառն այն էր, որ Սիրադեղյանների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը վատառողջ էր եւ չէր ներկայացել դատարան։
Հիշեցնենք, որ Վանո Սիրադեղյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը 23 տարի անց վերսկսվել է։ Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը որպես Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ ներգրավվելու միջնորդություն է ներկայացնելու։
1999 թվականին Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել էր։ Նրան մեղադրանք էր առաջադրվել տարբեր ծանր հոդվածներով՝ «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
4414 դիտում
11:04 13-11-2021
Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է. ծնունդդ շնորհավոր՛ր, Վանո Սիրադեղյան
Այս բաժնից
2371 դիտում
13:08 24-09-2024
OVIO-ն ինովացիոն կրթության կողքին` Ռոբոտների միջազգային օլիմպիադայի շրջանակում