1177 դիտում
11:45 25-01-2024
Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ․ Նիկոլ Փաշինյան
Մեզ հաջողվել է ավտոճանապարհներին վթարների և զոհերի թվի նվազում արձանագրել։ Այս մասին Կառավարութան նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով «Ավտոճանապարհների և պետական տուրքի մասին» օրենքների փաթեթների քննարկման ժամանակ։
Ըստ վարչապետի՝ այս հարցին պետք է ստեղծագործաբար մոտենալ։ Փաշինյանը կառավարության անդամներին պատմեց, թե այս հարցում ինչ քայլեր են կատարել ՆԳՆ աշխատակիցները։
«Ոստիկանությունը միջքաղաքային ավտոկայաններում ստուգել է ավտոբուսների և միկրոավտուբուսների անվադողերը: Մաշվածության մեծ աստիճան ունեցողներին չեն թույլատրել դուրս գալ երթուղի: Եթե դուրս գային, երեկվա եղանակային պայմաններում 10-ից 6-ը հաստատ վթարի էր ենթարկվելու»,- նշեց նա։
Վարչապետն ասաց, որ շատ արդյունավետ միջոցառում է, և զարմացավ՝ ինչու նախկինում իրենց մտքով չի անցել։
Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ պետք է կատարվի նաև ճանապարհների որակի աուդիտ։
Վարչապետի խոսքով, երբ ինքը մեքենա է վարում և ճանապարհորդում Հայաստանի ճանապարհներով, այդ ժամանակ որպես վարորդ նկատում է մի շարք խնդիրներ։
«Ես զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է 4 տարի առաջ, այն վիճակում չէ, որ հիմա պետք է լիներ։ Իմ զգացողությամբ ավելի վատ վիճակում է։ Մենք պետք է բանաձև ունենանք, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը։ Մեր ճանապարհաշինության ոլորտն ունի լեգիտիմության կարկաչուն աղբյուր, որը մեր բեռնատարների գերբեռնվածությունն է։ Սա էլ է մեր լուծելու հարցը, քանի որ այդ ճանապարհը նախատեսված չէ նման ծանրության բեռնատարների համար։ Սրա համար էլ ճանապարհներին կշռեքներին դրեցին, մարդիկ ձերբակալվեցին, քրեական գործեր հարուցվեցին։ Չգիտեմ՝ դատվում են, թե չեն դատվում, թե էլի փոշմանել ենք և բաց ենք թողել»,- ընդգծեց Փաշինյանը և հավելեց, որ այս հարցերի փաթեթն անհրաժեշտ լուծման կարիք ունի։

Նմանատիպ նյութեր
970 դիտում
14:54 24-03-2024
Մեր անվտանգությունն ապահովելու համար պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք․ Փաշինյան
1443 դիտում
23:09 03-09-2014
Երբ ամեն ինչին ստեղծագործաբար ես մոտենում. ֆոտոշարք
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան