211652_close_icon
views-count1072 դիտում article-date 12:31 25-01-2024

Հայտնաբերվել են Բելգորոդում կործանված Իլ-76-ի «սև արկղերը»

Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են «սև արկղերը», դրանք լավ վիճակում են, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Հայտնաբերվել է երկու «սև արկղ»՝ թռիչքի պարամետրերի ձայնագրման սարք և ձայնագրիչ», - ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նշել է, որ թռիչքի ինքնագրիչները եղել են ինքնաթիռի հետևի մասում և արդեն հանձնվել են քննիչներին։

Նախօրեին հայտնի է դարձել, որ Բելգորոդի մարզում ռուսական Իլ-76 ռազմական օդանավ է կործանվել. դրանում եղել է 65 գերի, որոնց նույն օրը պետք է փոխանակեին:

ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել փոխանակման նպատակով ուկրաինացի գերիների տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի կործանման վերաբերյալ. ըստ դրա՝ «Կիևի ռեժիմը ահաբեկչություն է իրականացրել»:

«Ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խարկովի մարզի Լիպցի շրջանից՝ զենիթահրթիռային համակարգի կիրառմամբ։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռադիոլոկացիոն սարքավորումները դիտարկել են ուկրաինական երկու հրթիռների արձակումը: Օդանավում եղել են անձնակազմի վեց անդամ, փոխանակման նպատակով ուկրաինացի 65 զինծառայող և նրանց ուղեկցող երեք ռուս զինվորական։

Ուկրաինայի ղեկավարությունը շատ լավ գիտեր, որ այսօր ուկրաինացի զինվորականները ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվելու էին Բելգորոդի օդանավակայան՝ փոխանակման նպատակով։

Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փոխանակումը պետք է տեղի ունենար կեսօրին ռուս-ուկրաինական սահմանի «Կոլոտիլովկա» անցակետում։

Նացիստական Կիևի ռեժիմը գնաց այս քայլին՝ նպատակ ունենալով մեղադրել Ռուսաստանին ուկրաինացի զինվորականների ոչնչացման համար։ Կատարելով այս ահաբեկչությունը՝ Ուկրաինայի ղեկավարությունը ցույց տվեց իր իրական դեմքը՝ անտեսելով իր քաղաքացիների կյանքը», - ասվում է ՌԴ ՊՆ հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր