211652_close_icon
views-count763 դիտում article-date 19:24 25-01-2024

ՀՀ-ում Չեխիայի դեսպանը ամփոփել է Հայաստանում իր աշխատանքային մեկ տարին

ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը ուղերձ է հղել։ Այդ մասին տեղեկանում ենք դեսպանության հաղորդագրությունից․

«Ուղիղ մեկ տարի է, ինչ ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպան եմ։ Չեմ բողոքում, ընդհակառակը, դա հիանալի է:

Այս տարի շատ բան է արվել։ Որոշ բաներ ու նախագծեր ընթացքի մեջ են։ Ինչ-որ բան, ինչպես հաճախ պատահում է, իհարկե, չստացվեց։ Բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Գուցե հենց հաջորդ շաբաթ, քանի կարևոր այցելու է սպասվում դեպի Երևան։
Փորձում եմ գոնե մասամբ տեղեկացնել իմ և մեր գործունեության մասին Ֆեյսբուքյան հարթակով։ Այսպիսով, նայեք և խնդրում եմ շարունակեք հետևել մեզ:

Կլինեն ավելի ու ավելի շատ նորություներ: Ես բախտավոր եմ, որ իմ աշխատանքն ավելին է, քան պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց։ Դրա համար ես (դիտավորյալ) մշակում եմ որոշակի իդեալիզմ, որն անհրաժեշտ շարժիչ ուժ է։ Եվ ամենակարևորը, ես իմ շրջապատում ունեմ մարդիկ, ովքեր ինձ անչափ օգնում են՝ լինի դա Պետրա Շարոխովան և իմ ընտանիքը, դեսպանատան իմ գործընկերները, թե բոլոր հայ, չեխ և շատ այլ ընկերներ, կոլեգաներ և գործընկերներ:

Մաղթում եմ արդյունավետ տարի»,- գրել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր