211652_close_icon
views-count8092 դիտում article-date 19:31 25-01-2024

Երբ պետությունը թքած ունի զինվորի կենտրոնի խնդիրների վրա

ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների հարգելի նախարար պարոն Սանսոնյան՝ 

Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ստեղծված  Հերոսների Վերականգնողական Քաղաք/Rehabilitation City of Heroes ը 2021 թվականից սկսած, բացի համայնքային մարմինններից շարունակվում է անտեսված մնալ պետության կողմից։

Արդեն 1200 ից ավելի անվճար բուժումներ ունեցող , Հերոսների այս կենտրոնը դեռ շարունակում է կռիվ տալ պետական մարմիմներում եռաֆազ հոսանքի, անգամ սովորական նորմալ տարրական կոմունալ խնդիրների մասով, շարունակում է  բախել դռներ ու այդպես էլ մնում է անարձագանք։

Ազգային ժողովից սկսած մինչև պատկան տարբեր մարմիններ բազում խոստումներ են տալիս, բայց նորից մնում ենք նույն անտեսված կարգավիճակում։

Մեզանից պահանջում են միլիոններ որպեսզի հոսանքը հասնի կենտրոն եվ դառնանք նոռմալ բաժանորդ։
Մեր միակ մեղավորությունը պարզվում է զերոյից բարձր մակարդակի հոգեկան առողջության կենտրոնի ստեղծումն է եվ զինվորներին ու հերոսների ընտանիքի անդամներին անվճար բուժումներ տալը։

Պետական բոլոր մարմինները մինչ օրս մնում եմ մեր գլխի տակ փափուկ բարձ դնող, իսկ զինվորների կենտրոնը արդեն երկու տարի է մուրացկանի պես մուրում է որպեսզի ունենա ենթակառուցվածքներ ու իմիջայլոց ոչ թե անվճար սպասարկվի, այլ վճարի այդ հոսանքի համար։ Ցուրտ ձմռանը հոգեբանները ու շահառուները տարրական հոսանք չունենալու պատճառով շարունակում են սառել ու ֆոկուսնիկի պես այս ու այն բաներն են ձեռնարկում, այնինչ պետական մարմինները պարտավոր են տարական ենթակառուցվածքները տրամադրեն նման կենետրոններին, ովքեր մարդ են բուժում։

Ամոթ է ուղղակի ամոթ ժողովուրդ ջան, այս խնդրին լուծում տվեք։

Նմանատիպ նյութեր