211652_close_icon
views-count925 դիտում article-date 21:18 25-01-2024

Թուրքիան մտադիր է Իրանի հետ նոր անցակետեր բացել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ միասին մասնակցել է նախագահականում կազմակերպված «Թուրքիա-Իրան գործարար համաժողովին»: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։

Համաժողովի ընթացքում ելույթով հանդես է եկել Էրդողանը: Նա նշելով, որ Իրանի հետ ունեցած «Համատեղ տնտեսական հանձնաժողովի» հերթական նիստը տնտեսության, առևտրի և ներդրումների ոլորտում առկա բոլոր հարցերի շուրջ համապարփակ քննարկումներ ունենալու տեսանկյունից շահավետ է լինելու, ասել է.

«Բազերգանի անցակետում 2021-ին մեկնարկած մոդերնիզացման աշխատանքների ավարտվելուն պես Էսենդերեի ու Դիլուջու անցակետերը կթեթևանան և Գյուրբուլաքին մեծ կարողունակություն կհաղորդվի»:

Ապա հավելել, որ Իրանի հետ նոր սահմանային անցակետեր բացելու հարցը ներառված է Թուրքիայի օրակարգում:

Նմանատիպ նյութեր