211652_close_icon
views-count964 դիտում article-date 13:25 26-01-2024

2022-ին շների հարձակման 133 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 134․ ոստիկանապետի տեղակալ

2022 թվականին մարդկանց վրա շների հարձակման 133 դեպք է գրանցվել, իսկ 2023-ին՝ 134 դեպք։
Ոստիկանության արձանագրած վիճակագրական տվյալներն ԱԺ-ում թափառող շների թեմայով քննարկման ժամանակ տեղեկացրեց ՆԳՆ ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը։

Նա նշեց, որ այս տարվա հունվարին արդեն իսկ 5 դեպք են գրանցել։

Փոխնախարարը հստակեցրեց, որ թափառող շների վերաբերյալ ահազանգերի գերակշռող մասը վերաբերվում է Երևանին, իսկ մարզերում առավել շատ դիմումներ ստացվել են Շիրակի, Արմավիրի, Լոռու և Կոտայքի մարզերից։
«Ահազանգերի և դիմումների հիման վրա ոստիկանության կողմից միջնորդություններ են ուղարկվել տեղական ինքնակարգավորման մարմիններին՝  խնդրի կարգավորման ուղղությամբ։

Խնդրահարույց է նաև վարչական շրջաններում շների ստերջացման հարցը։ Խնդիրն ակնհայտ է հատկապես մարզերում։

Սյունիքի մարզում ընդհանրապես ստերջացում չի իրականացվում։ Ստերջացում չի իրականացվում նաև Սևանի և Վարդենիսի տարածաշրջանում թափառող շների շրջանում»,- ներկայացրեց Կարեն Հակոբյանը։

Նմանատիպ նյութեր