211652_close_icon
views-count1186 դիտում article-date 20:43 26-01-2024

«Զանգեզուրի միջանցքը»՝ Թուրքիայում Չինաստանի դեսպանի հետ հանդիպման օրակարգում

Հունվարի 25-ին Թուրքիայում Չինաստանի դեսպան Լիու Շաոբինն Իգդիրի առևտրի և արդյունաբերության պալատում հանդիպել է Իգդիրի նահանգապետի հետ։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Հանդպիմանը մտքեր են փոխանակվել Իգդիրի և Չինաստանի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև քննարկվել են լոգիստիկայի, կրթության, տուրիզմի, մշակույթի և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

Կողմերը անդրադարձել են նաև «Զանգեզուրի միջանցքի»-ին: Նշվել է, որ «միջանցքի» բացմամբ Իգդիրը դառնալու է լոգիստիկ կենտրոն և որ դրանով Թուրքիան Ադրբեջանի տարածքով ելք է ունենալու դեպի Միջին Ասիայի շուկաներ: 

Նմանատիպ նյութեր